Ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին և մի քանի հանձնարարական տվեց:

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգ­­ված լուրերը չմուծված մի­լիար­դավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երի­տա­սարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարե­գործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձ­նա­րարել համա­պատասխան մարմիններին մինչև վերջ ու ման­րա­մասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բո­լորին», – ասել է նա:

Արդեն փետրվարի 14-ին Ֆինանսների նախարարություն էր ուղարկվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նամակը, համաձայն որի` պետք է ստուգում իրականացվեր Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում` պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված` չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Հանձնարարակնից չորս օր է անցել, սակայն իրականացված ստուգումների արդյունքներից որևէ բան հայտնի չէ: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից ու հաշտությունից հետո պարզ է դառնում, որ ստուգումները, դեռ չսկսված, ավարտվել են: Որպես հաշտության ժեստ` Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կհրամայի դադարեցնել ստուգումներն ու այդպես «անառիկ» կպահի նրա բիզնեսները:

Նշենք, որ ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների հանդիպման ժամանակ  որոշվել էր, որ Գագիկ Ծառուկյանին չարժե կալանավորել և զրկել պատգամավորական մանդատից, պարզապես անհրաժեշտ է թուլացնել նրա դիրքերը:

Armlur.am-ն ավելի վաղ ներկայացրել էր, թե 2014թ.  որքան հարկ են վճարել  Գ. Ծառուկյանին պատկանող ընկերությունները:

Հավելենք, որ հաշտությունից հետո դադարել են նաև ԲՀԿ-ականների հանդեպ ճնշումները:




Լրահոս