«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներքաղաքական վերջին լարվածության շրջանում եւ հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին աղմկոտ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, նրա անվտանգության հարցը ՀՀ ոստիկանությանը խիստ մտահոգել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության ղեկավարությունը Արմեն Աշոտյանին առաջարկել է թիկնազոր տրամադրել եւ ապահովել նրա անվտանգությունը: Սակայն նախարարը հրաժարվել է թիկնազոր ունենալուց: Դե, մարդը մի բան գիտեր, ի վերջո, երկար տարիներ կոալիցիոն գործընկերներ են եղել, ժամանակին «շոկոլադնի ատնաշենի» են ունեցել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: