
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պատերազմն ավարտվեց ոչ միայն Ծառուկյանի, այլեւ նրա խնամի Հովիկ Աբրահամյանի խայտառակությամբ: Պարզվում է՝ Ծառուկյանի գլխին «բամփելու» հայտնի տեսանյութը մոնտաժված է հրամցվել հանրությանը: Արգամիչը երկար տեքստ է ասել տարբեր ընդվզումների մասին եւ, հղում անելով իրենից առաջ արտահայտված Հերմինե Նաղդալյանի տատիկի խոսքին, հիշատակել է «բամփելու» անհրաժեշտության մասին: Սակայն տեսանյութն այնպես են մոնտաժել, որ ստացվում է, թե Արգամիչի «բամփելու» ցանկությունը վերաբերում է ուղիղ իր խնամուն, իսկ Նաղդալյանի խոսքի մասին հիշատակում էլ չկա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: