«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի նշանավոր նիստում ուշագրավ ելույթ է ունեցել նաև նախապես մի քանի բաժակ խմած Մանվել Բադեյանը՝ «Եվրոստան ույուտի» տերը: Նա, ողջունելով Սերժ Սարգսյանի ջախջախիչ ելույթը, որոշել է տեսակետ հայտնել և ասել է` այո, պետք է ֆեոդալներին հեռացնել քաղաքական դաշտից, բայց պետք է սկսել մեր ֆեոդալներից: Այս միտքը բոլորովին դուր չի եկել ՀՀԿ-ական «ֆեոդալներին», որոնք ետևից սպառնալից ռեպլիկներ են նետել Բադեյանի կողմն ու պահանջել. «Անուններ տուր»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: