Ապրիլի 24-ին ո՞վ կներկայացնի Հունաստանը Հայաստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունաստանում քայլեր են ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պաշտոնական մակարդակով անցկացնելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն Իոանաս Տաիսին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում: Ապրիլի 24-ին Հունաստանի պաշտոնական պատվիրակության կազմի վերաբերյալ հարցին դեսպանը պատասխանել է. «Հունաստանի խորհրդարանը դեռեւս չի ընտրել երկրի հաջորդ նախագահին, այդ պատճառով էլ դեռեւս որոշված չէ, թե ով կներկայացնի Հունաստանը Հայաստանում ապրիլի 24-ին»: Ի դեպ, Հունաստանը խորհրդարանական երկիր է, չնայած ունի հանրապետության նախագահ, սակայն այդ պաշտոնն ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ երկրի գործադիր կառավարումն ամբողջությամբ իրականացնում է Հունաստանի վարչապետը: Նշենք նաեւ, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996 թվականին»:

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս