Այրել են ՀՀԿ-ական գյուղապետի մեքենա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 17-ին ուշ երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նշված օրն այրել են Փարաքար համայնքի ղեկավար, հանրապետական Սամվել Վարդանյանի անձնական ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը պատմեց, որ մեքենան որեւէ  տեխնիկական խնդիր չի ունեցել. «Տանն էինք, որդիս պետք է գնար օդանավակայան, դստերս եւ քրոջս աղջկան օդանավակայանում դիմավորեր: Մեկ էլ հարեւանս մեզ ձայն տվեց, թե մեքենայից կրակ է դուրս գալիս: Դուրս եկանք մեր տան բակ, տեսանք բոց ու ծուխ է, եւ մեքենան այրվում է: Դե, հանգցրինք կրակը ու հետ եկանք տուն»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս