
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետեւ նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոն»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այս տարվա հունվարի 1-ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: