Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աթենքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 11-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ամերիկացի Կոնրադ Հոլթին, Կարեն Գրիգորյանը պարտվեց չինացի Յի Վեին, իսկ Վահե Բաղդասարյանը առավելության հասավ բելառուս Վլադիսլավ Կովալյովի նկատմամբ:
11-րդ տուրից հետո Տեր-Սահակյանը 8.5 միավորով միանձնյա գտնվում է երրորդ տեղում: Նա կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող թուրք Ալեքսանդր Իպատովին եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:
Կարեն Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը 7-ական միավորով բաժանում են 12-26-րդ տեղերը: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Շուշաննա Սարգսյանը 5.5 միավոր 36-րդ տեղում է: 




Լրահոս