Գագիկ Ծառուկյանն ազատամարտիկներին ասել է, որ դուրս է գալու քաղաքականությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ազատամարտիկների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են գտնվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ապարան» ջոկատի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանը, Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ այլք: Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ բացատրել է, որ արյունահեղության չի ուզում գնալ, ապա հայտնել, որ ինքը որոշում է կայացրել դուրս գալ քաղաքականությունից: Երկար զրույցից հետո Ծառուկյանը նշել է, որ այդ պրոցեսը կտեւի մոտ 4 ամիս, որից հետո ինքն ընդհանրապես քաղաքական դաշտում չի լինելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս