
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկե-04»-ի դեմ տարած հաղթանակից հետո (2։0) հայտարարել է, որ գոհ է իր թիմի խաղից.
«Շատ գոհ եմ սաներիս ելույթից։ Մենք արագ խաղ ցույց չտվեցինք և բոլոր ուժերը չներդրեցինք, քանի որ մրցակիցն առաջին րոպեներից սկսվեց պաշտպանվել։ Ամեն ինչ հեշտությամբ չտրվեց, սակայն մենք տիրեցինք նախաձեռնությանը, ամեն ինչ լավ ստացվեց»,- նշել է Անչելտին: