Փետրվարի 18-ին ավարտվել է մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը: Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար գրանցվել է 5 թեկնածու, ովքեր ինքնաբացարակի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը:
Հետաքրքիրն այն է, որ այստեղ ՀՀԿ անդամներն առաջադրվել են միմյանց դեմ: Բացի Արմավիրի գործող քաղաքապետ, Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին, անկուսակցական Արտակ Գևորգյանը, ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը և ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Միակ անկուսակցական ինքնաառաջադրվածը Էդվարդ Վարդումյանն է:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորի որդին դեռևս 2012 թվականի հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը եւ փախել: Նույն օրը նա, իհարկե, ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավվեց ատրճանակ»: