
Նավթի գնի շարունակական անկման կապակցությամբ՝ գնալով անկում են ապրում նաև Ադրբեջանի եկամուտները: Համաձայն մաքսային պետական կոմիտեի՝ 2015թ. հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանը 1 միլիարդ 65 միլիոն դոլարի չափով նավթ է արտահանել:
Ինչպես հայտնում է «Մարժա» տնտեսական գործակալությունը, սա, անցած տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել է 34,2%-ով կամ 552.67 միլիոն դոլարով:
Գործակալությունը նաև նշում է, որ անցած տարի Ադրբեջանի արտահանման ծավալների 83,4 % բաժին է ընկել հենց նավթին:3