ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր` Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:Սասուն Միքայելի հետ կապված ընդհանուր առմամբ ասեմ` ոչ թե հողի, այլ իր ձերբակալությունից սկսած, մնացած բոլոր գործողություններն ապօրինի են: Սասունի նկատմամբ այսօր հանցագործություն է կատարվում: Ձերբակալության պահից սկսած բոլոր գործողությունները, ընդհանրապես, բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ են ապօրինի գործողություններ կատարում: Սակայն ես կարող եմ ասել, որ դրանք իրենց արժանի պատիժը կստանան, դա այդպես չի մնա, ու դա չի էլ ուշանա, ես, համոզված եմ: Այս ամենը իր տրամաբանական վախճանին կհասցվի: Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ Սասուն Միքայելյանի ազատությունից հետո, այդ հանցագործություն կատարողները կարժանանան նույն ճակատագրին: Եւ ես ասում եմ, որ հող խլելը հանցագործություն է, ոչ թե սխալ է, այլ ուղղակի հանցագործություն, ընդ որում` կրկնակի: Դրա պատճառով էլ, այսօր հարյուր-հազարավոր հայեր լքում են մեր երկիրը էս անարդարությունները տեսնելով: ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՍԱ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ