Հանրահայտ տնտեսագետ Հարրի Շիլինգը՝ A. Gary Shilling խորհրդատվական ընկերության նախագահը, Bloomberg View-ի համար հոդվածում գրում է, որ, հնարավոր է, մեկ բարելի համար նավթի գինը հասնի մինչև 10-20 դոլարի:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը, ըստ կանխատեսումների, հաջորդ տարվա ընթացքում կմեծանա՝ հասնելով օրական մինչև 300 000 բարելի: Ի հավելում սրան՝ քրդերի հետ վերջերս կնքված համաձայնագիրը կհանգեցնի շուկա օրական ևս 550 000 բարել նավթի արտահանման:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կանխատեսում է, որ իր նավթի պահանջարկը կհասնի 14-ամյա նվազագույնին՝ 2017թ. օրեկան 28.2 միլիոն բարելի, ինչը 600 000 ավելի քիչ է, քան կանխատեսվել էր 1 տարի առաջ: ՕՊԵԿ-ը նաև կրճատել է 2015-ի համար պահանջարկի կանխատեսումը 150 000 բարելով՝ հասցնելով մինչ 2.912.000 բարելի:
Շիլինգը նաև նշում է Չինաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղումն ու Ճապոնիայի տնտեսությունում բացասական ցուցանիշները: