Վարչապետը գործադիրի անդամներին նվիրեց Վահան Հովհաննիսյանի վեպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Այսօր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և վերջին տարիներին հենց այս օրը մեր երկրում հայտարարված է գիրք նվիրելու օր: Ես այսօր բոլորիդ նվիրելու եմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլյոն» վեպը, և շատ լավ կլինի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ժամանակ գտնեք ու ընթերցեք այդ գիրքը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում հայտարարված է գիրք նվիրելու օր:




Լրահոս