
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շալկե»-ի հետ խաղում Մադրիդի «Ռեալ»-ը երեկ տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը: Ակումբն այդ ցուցանիշով հավասարվեց Մյունխենի «Բավարիա»-ին:
«Բավարիան» նման արդյունք էր ցույց տվել 2012/13-ի մրցաշրջանում: Միաժամանակ, «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբի կազմում մրցաշարի 58-րդ խաղում դարձել է 58 գոլի հեղինակ: