Կառավարությունն այսօր որոշում ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:
Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ինչի համար կառավարությունը նամակով դիմելու է ԱԺ նախագահին, իսկ վերջինս էլ նամակով դիմելու է խմբակցություններին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ ԱԺ նախագահն ինքնուրույն է ներկայացնելու այդ ներկայացուցիչների ցուցակը. քաղաքական առումով դա ճիշտ չէ, և եթե պետք է դիմել այդ խմբակցություններին, լավ կլինի, որ միանգամից նամակով դիմեն խմբակցություններին, ոչ թե ԱԺ նախագահին:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացատրեց, որ որոշումն իրականում խմբակցություններն են կայացնելու, սակայն գործընթացն իրականացվելու է ԱԺ նախագահի միջոցով: «Ես կարծում եմ, որ ճիշտ է՝ ԱԺ նախագահի միջոցով ճիշտ կլինի դա, և կոռեկտ կլինի, և մեր մոտեցումը ճիշտ է: Եթե չեք պնդում»,-ասաց վարչապետը՝ ի պատասխան Թովմասյանի:
Վերջինս հակադարձեց, որ տեքստի մեջ չի երևում՝ ԱԺ նախագահը դիմելու է, թե՝ ոչ: «Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք անում, պարո՛ն Թովմասյան, »,-նշեց վարչապետը: