
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Պատճառը չդադարող ձյան առատ տեղումներն են, բուքը և ձնահոսքի վտանգը։