
“Լոնդոնում ավարտվեցին 30-րդ օլիմպիական խաղերը: Հայաստանի մարզիկները հաջողությամբ պաշտպանեցին մեր երկրի մարզական դրոշի պատիվը”,-նման հաղորդագրություն է տարածել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Աստղիկ Մարտիրոսյանը: Մեր պատվիրակությունը, որի կազմում են նաև մեր մեդալակիրները, Լոնդոն-Երևան չվերթով օգոստոսի 14-ին կժամանի Երևան:
Նախարարությունը հրավիրում է բոլորին այսօր, օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ին “Զվարթնոց” օդանավակայան՝ դիմավորելու մեր պատվիրակությանը: