
Յուրաքանչյուր 5-րդ ռուս խոստովանել է, որ վերջին ամիսներին ստիպված է ավելի էժան սննդամթերք գնել կամ ընդհանրապես հրաժարվել որոշ ապրանքների գնումից, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով «ВЦИОМ»-ին:
Շատերը դա սկսել են անել դեռևս 6 ամիս առաջ կամ էլ ավելի վաղ: Այլ «հակաճգնաժամային» քայլերի հարցվածների մեծ մասը դեռևս ստիպված չի եղել դիմել:
Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է հունվարի 31-ից փետրվարի 1-ը Ռուսաստանի 46 մարզերի 132 բնակավայրերում 1600 մարդու շրջանակներում:
Հարցվածների գնահատականների համաձայն՝ 6 ամսում ապրանքների ու ծառայությունների գներն աճել են: Նախևառաջ նրանք խոսում են մրգերի ու բանջարեղենների (91%), ինչպես նաև շաքարավազի ու մսի գնի բարձրացման մասին: