Shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:
Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Քիչ առաջ շհիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ամբողջովին կոտրված է մանկական սայլակը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: