Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը կպայքարեն կոռուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն է, իսկ կազմում ընդգրկված կլինեն հետևյալ անձինք` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ:

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկվելու համար վարչապետը պետք դիմի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Հայաստանի համայնքների միության նախագահին՝ 15-օրյա ժամկետում Խորհրդի կազմում համապատասխանաբար խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և Հայաստանի համայնքների միությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով:




Լրահոս