
«Լիվերպուլ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դիտմար Խամանը կարծում է, որ Պրեմյեր լիգայի գրանդ-ակումբները պետք է ուշադրություն դարձնեն «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկիին:
Լեհ ֆուտբոլիստը, ով անցյալ ամառ էր տեղափոխվել Մյունխեն, Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ «Շախտյոր»-ի դեմ խաղում «Բավարիա»-ի հիմնական կազմում տեղ չի գրավել և մասնակցել էր խաղի միայն վերջին 15 րոպեներին:
Նա գերմանական ակումբում հանդես է գալիս ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, և տեղեկություններ են շրջանառվում, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում ձեռք բերել նրան: