Ովքեր են ԱԺ-ի «ամենա»-ները… մոնիթորինգ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացրեց ԱԺ 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Դրանց համաձայն` ողջ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 132 օրենք, որից 64-ը՝ արտահերթ նստաշրջանի արդյունքում, իսկ ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ 3 նիստերը չեն կայացել:

Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ասաց, որ ողջ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը փայլել է «ակտիվությամբ» և ընդամենը 1 դիմում է ստացել, որը մերժել է: Դիմումների քանակը ցույց է տալիս վստահության անկումն այդ հանձնաժողովի նկատմամբ: Ըստ մոնիթորինգի՝ 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

Ամենաշատը կողմ քվեարկել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ամենաշատ հարցեր և ելույթներ հնչեցրել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ խորհրդարանն աշխատում է իր ներուժի 50 տոկոսի չափով: Դիտարկման արդյունքներով՝ պարզ է դառնում, թե որ խմբակցությունն է քար լռություն կտրում օրենքների քննարկման ժամանակ: 5-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանում 131 պատգամավորներից 67-ը ընդհանրապես ոչ մի հարց չի տվել եւ ոչ մի ելույթ չի ունեցել:

ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում 70-ից 40-ը լուռ է եղել, ԲՀԿ-ում՝ 36-ից 26-ը:




Լրահոս