ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը օրակարգում չէ: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Ե՛վ Բրյուսելում, և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում գիտակցում են, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն օրակարգում չէ»,- ասել է նա:
Սրա հետ մեկտեղ՝ Աբաշիձեն նշել է, որ Վրաստանն ազատ է կազմակերպության ընտրության հարցում, որի հետ մտադրված է համագործակցել: