
Օգոստոսի 14-ից 15-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների, արևային և զգալի բարձր ջերմային ռեժիմով եղանակ: Երեկոյան դեմ առանձին վայրերում կդիտվի ամպամածության ավելացում, սակայն ամենուրեք կպահպանվի առանց տեղումների, շոգ եղանակը: Լեռնային շրջաններում օգոստոսի 14-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչև +32 +33, իսկ հովիտներում հնարավոր է +39, տեղ-տեղ՝ +40:
Երևանում օգոստոսի 14-ից 16-ը կդիտվի առանց տեղումների, շոգ եղանակ, հնարավոր է քամի 12-15 մ/վրկ: Ցերեկը՝ +35 +37, երեկոյան՝ +30 +32:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00-ն, անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,- հայտնում է Meteo-tv-ն: