Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից «Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է առևտրական ու առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորմանը:
«Քննարկել ենք բավական երկար՝ խնդրի հանգուցալուծման նպատակով: Կան մի քանի մոտեցումներ, այդ թվում՝ նաև խորհրդարանական խմբակցությունների կողմից, հաշվի ենք առել նաև տնտեսվարող սուբյեկտների առաջարկությունները»,-նշեց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց. «Մենք երկու օր կքննարկենք ու կուղարկենք Ազգային ժողով: Իրոք, պետք է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ՓՄՁ-ների, ՀԿ-ների, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»: