Վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի համար հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև ռազմական գործողությունների վերսկսումը վերլուծաբաններին ստիպում է մտավախություններ ունենալ հակամարտության էսկալացիայի և անգամ երկու երկրների միջև «պատահական պատերազմի» վերաբերյալ:
«Նրանք նաև նշում են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այդ հակամարտությունը տարածաշրջանում իր իշխանությունն ամրապնդելու համար»,- փոխանցում է Newsweek-ը:
Ինչպես նշվում է հոդվածում, Ռուսաստանը երկու հակամարտող կողմերի զենքի հիմնական մատակարարն է:
«Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը՝ Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների ու ուկրաինական բանակի միջև հակամարտությունը, ինչպես նաև՝ Վրաստանի հանդեպ Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականությունը, փորձագետները մտահոգված են, որ նախագահ Պուտինը մտադիր է ավելի համարձակ և ռիսկային քայլի դիմել տարածաշրջանում իր իշխանությունն ուժեղացնելու նպատակով»,-գրում է հոդվածի հեղինակ Ֆելիսիտի Քեյպոն: