
Առնոլդ Շվարցենեգերը, ժան-Կլոդ Վան Դամը և Դոլֆ Լունդգրենը խոսել են այն մասին, որ իրենք շարունակում են “պինդ տղաների” դերեր խաղալ: Նրանք հաանդիպել են երկրպագուների հետ, The Expendables 2 ֆիլմի պրեմիերայի ժամանակ կարմիր գորգի վրա խոսել լրագրողների հետ: Սիլվեստր Ստալոնեի` 2010-ին լույս տեսած` վարձկանների թիմի մասին պատմող ֆիլմի շարունակությունը Մեծ Բրիտանիայում թողարկվել է անցյալ հինգշաբթի օրը:
Շվարցնեգերը լրագրողներին պատմել է, որ երջանիկ է, որ Կալիֆորնիայի կառավարչի պաշտոնում 7 տարի աշխատելուց հետո նորից նկարահանվում է ֆիլմում: