Երևանում բարձրակարգ հյուրանոցային համալիր կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում որոշվեց լիազորել Երևանի քաղաքապետին «Ռենշին» սահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Նշենք, որ ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Թումանյան և Եզ.Կողբացի փողոցների հատման մասում կառուցել միջին հարկայնությամբ 80 համարով բարձրակարգ հյուրանոցային համալիր: Ակնկալվող արդյունքի համաձայն՝ պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և իրականացնել քաղաքաշինական ծրագիրը:

Հիմնական զեկուցող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ քաղաքաշինական այդ ծրագրի համար նախատեսված է 8 միլիոն դոլար ներդրում:




Լրահոս