Ֆրանսիական ՊՍԺ-ն կորուստներով է մոտենում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Չելսի»-ի դեմ խաղին: ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան վնասվածքի պատճառով բացակայելու է մոտ 4 շաբաթ:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի՝ «Կան»-ի հետ խաղում: Բուժզննումից հետո պարզվել է Մոուրայի վնասվածքի լրջության աստիճանը: Իսկ փարիզյան ակումբի պաշտպան Սերժ Օրյեն խաղադաշտ կվերադառնա մոտ 1 ամիս անց: Օրյեն նույնպես վնասվածք էր ստացել «Կանի» հետ խաղում:
Նրանք բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղը: