Պարենային օժանդակություն` առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են բազմազավակ, բազմանդամ և կարիքավոր այլ ընտանիքների համակողմանի օժանդակությանը:

Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաև Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Այս համատեքստում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններից ընտրված առավել կարիքավոր թվով 70 ընտանիքի տրամադրվել է պարենային օժանդակություն:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի փոխանցմամբ` շահառուները շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ իրենք մշտապես գտնվել են քաղաքապետարանի հոգածության ներքո, և նմանատիպ նախաձեռնությունների շարունակականությունը թեթևացնում է իրենց առօրյա հոգսերը, հատկապես եթե ընտանիքում կան տարեցներ և երեխաներ:




Լրահոս