Ֆիլմի մասին`
Նյու Յորք, 1863 թվական: «Ամերիկյան երազանք»-ի քաղաքի հետնախորշերում գոյություն ունի միայն մեկ օրենք՝ ուժի օրենքը: Այստեղ գործի է դրվում ցանկացած զենք, ոչ ոք չի հաշվում կորուստներն ու լալիս մահացածների համար:
Դաժան բախումներից մեկի ընթացքում «արմատական ամերիկացիների» առաջնորդի՝ Բիլլի ձեռքով սպանվում է «իռլանդացիների» ավազակախմբի առաջնորդ Վելլոնը: Տարիներ անց վերջինիս որդին կվերադառնա հետնախորշի այդ փողոցները՝ հոր սպանության համար վրեժ լուծելու…
Անվանում՝ «Նյու-Յորքի ավազակախմբերը»
Օրիգինալ անվանում ՝ Gangs of New York
Թողարկման տարեթիվ՝ 2002
Ժանր՝ դրամա, կրիմինալ, պատմական
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Դենիել Դեյ-Լյուիս, Քամերոն Դիաս, Ջիմ Բրոուդբերգ, Ջոն Սի Ռայլի, Հենրի Թոմաս, Լիամ Նիսոն, Բրենդան Գլինսոն:
Թրեյլեր