16-ամյա տղան անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 14-ին, Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստած նյութերը ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին: 
Նշված նյութերը վերաբերում են Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Սորիկ գյուղում` օգոստոսի 11-ին տեղի ունեցած անառակաբարո գործողության հետ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Անդրեյ Մ.-ն Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ այդ օրը` իր համագյուղացի, 16-ամյա Թոռոմ Շ.-ն գյուղի դաշտում` անասուններին պահելու ժամանակ, իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Գ. Շամշյանը հայտնել է, որ փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ` հանգամանքները պարզելու համար: Գ. Շամշյանը նաև հայտնել է, որ 2 տղաներն էլ ազգությամբ եզդի են:




Լրահոս