
Թուրքիան, Չինաստանի հետ համագործակցելով, կստեղծի հակատանկային պաշտպանության համակարգեր: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Թուրքիայի հակահրթիռային համակարգերի մշակումը տարվում է Չինաստանի հետ համագործակցությումբ, որը 2013 թ շահել է Թուրքիա միջին ու մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) մրցույթը:
Հաղորդվում է, որ մրցույթի արդյունքներով, Թուրքիան կգնի 12 HQ-9 զենիթահրթիռային համակարգեր, որոնք մշակվել ու արտադրվել են Չինաստանի պետական China Aerospace Science and Industry Corporation-ի (CASIC) կողմից: