
Բրիտանացի Կարլ Խոջետսն, ով ողնաշարի վնասվածքի պատճառով մանուկ հասակից գամվել է հաշմանդամի սայլակին, սկսել է զբաղվել քիք-բոքսինգով ու 7 տարի անց դարձել է Անգլիայի լավագույն մարզիչներից մեկը:
Սպորտով նա սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ սիրած աղջկան տուն ճանապարհելուց ստիպված է եղել պաշտպանել նրան տեղի ավազակախմբից:
Հիմա նա քիք-բոքսինգից ունի սև գոտի: Իսկ աղջիկն, ում համար նա սկսել է զբաղվել սպորտով, մինչ այժմ նրա կողքին է: