
31-ամյա Քրիստին Հանթ բանտարկյալը ձերբակալվել է Գլենդելի բանտում հայ կալանավորի դեմքին հարվածելու կասկածանքով: Նա դուրս է եկել իր բանտախցից, մոտեցել է 24-ամյա Շարիզ Շահնազարյանին եւ բռունցքով հարվածել նրա դեմքին: Վեջինս իրավապահներին հայտնել է, որ չգիտի, թե ինչու է Քրիստին Հանթը հարվածել իրեն, սակայն ասել է, որ Հանթը սպառնացել է կծել իրեն` հասկացնելով, որ իր հայացքը չորսա: Հանթը կալանավորվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու եւ ավտոճանապարահային պատահարի պատճառ դառնալու մեղադրանքով: Իսկ Շահնազարյանը կալանքի տակ է կայանած մեքենային ոչ սթափ վիճակում բախվելու կասկածանքով: