Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնում են երկրում արևմտյան պետությունների դեսպանատների վրա «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից նախապատրաստվող հարձակումների մասին, գրում է «Հյուրիյեթը»:
Համաձայն Թուրքիայի հատուկ ծառայությունների տվյալների՝ իսլամիստները կարող են ահաբեկչություններ նախապատրաստել Անկարայում ու Ստամբուլում ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամ երկրների դեսպանատներում:
Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության (MIT) տվյալներով, երկրի հարակից տարածքում շուրջ 3000 զինյալ է գտնվում, որոնց հստակ գտնվելու վայրը չափազանց դժվար է պարզել:
Թուրքական իշխանություններն արդեն ստիպված են եղել մերժել երկիր շուրջ 8000 մարդկանց մուտքը: Ավելի քան 1000 մարդ արտաքսվել է Թուրքիայից ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով: