
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շալկե»-ի հետ առաջին խաղում խփել է իր 290-րդ գոլը:
Այդ ցուցանիշով պորտուգալացի 30-ամյա հարձակվողը «Ռեալ»-ի պատմության ընթացքում հավասարվել է Կարլոս Սանտիլյանին: Ռոնալդուից շատ «Ռեալ»-ում գոլի հեղինակ են դարձել միայն Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308) և Ռաուլը (323):
Նշենք, որ «Ռեալ»-ն այդ խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Շալկե»-ին: