
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում հանկարծամահ է եղել (սրտամկանի ինֆարկտ) Տեր Հուսիկ քահանա Լազարյանը:
Նա 1990-ականներին ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր: Տեր Հուսիկ քահանա Լազարյանը (Գարուշ Լազարյան) 1992-ից ղեկավարել է ՀՀՇ վարչությունը. 1990-99թթ. եղել է ԳԽ և ԱԺ պատգամավոր:
Երկար տարիներ նա դադարեցրել էր իր հրապարակային գործունեությունը:
Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Տեր Հուսիկ քահանա Լազարյանի հարազատներին և ընկերներին անժամանակ կորստի համար: