
Երկրպագուների ՖԱՖ շարժման ակտիվիստները վաղը երթ կկազմակերպեն դեպի Վազգեն Սարգսյանի անվան ևևՀանրապետականևև մարզադաշտ, որտեղ կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Հայտարարությունը` ստորև.
ևևՕգոստոսի 15-ին ևևՀանրապետականևև մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երթ: Երթը կընթանա Օպերա-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վերնիսաժ-Վարդան Մամիկոնյանի արձան-Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի արձանի մոտ:
Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին` ևևՀանրապետականևև մարզադաշտում: Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ինևև: