
Օրերս Բաթումում անցկացվել է լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Թբիլիսի, Բաթում, Քութայիս, Սիսիան քաղաքների տարբեր տարիքային խմբերի երկու-երեքական թիմեր:
1996/1997 թվականներին ծնված աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Հայաստանի չեմպիոն Սոնա Սադեղյան/Աստղիկ Սարգսյան երկյակը (Սիսիան)՝ արժանանալով հաղթողի մեդալին, պատվոգրի եւ հուշանվերների:
Հայաստանից մրցաշարին մասնակցել է երեք զույգ, որոնցից երկուսը չեն հասել մրցանակային տեղերի համար մրցափուլ:
Աղբյուր` Aravot.am