Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան  չվերթով ՀՀ են տեղափոխել 48-ամյա Արմեն  Հարությունյանին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: 
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները Սոֆիա-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 48-ամյա Աշոտ  Օհանյանին, որը 2000 թ. մարտի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:




Լրահոս