
Ուելսի արքայազնը խնդրել է ընկերներին իր հետ ծանոթացնել «Հարի Փոթեր» ֆիլմում հանդես եկած 24-ամյա դերասանուհի Էմմա Ուոթսոնի հետ, այս մասին գրում է Elle պարբերականում:
Երիտասարդները հանդիպել են ու բավական ջերմ մթնոլորտում շփվել. և՛ դերասանուհին, և՛ արքայազնը հիասքանչ ժամանակ են անցկացրել: Ականատեսների խոսքերով՝ արքայազն Հարին հիացած է եղել դերասանուհիով:
Բրիտանական լրատվամիջոցը չի բացառել, որ հնարավոր է հարաբերությունների հետագա զարգացում, քանի որ երկու երիտասարդներն էլ այժմ ազատ են. դեկտեմբեր ամսին Ուոթսոնը բաժանվել է Մեթյու Ջեննից: