Բռնաբարության մեջ կասկածվող դասախոսը ներկայացել է Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ոստիկանության Վանաձորի բաժին է ինքնակամ ներկայացել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի դասախոս Արամ Համբարյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Արամ Համբարյանը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Հարությանի մոտ դեպքի առթիվ արդեն բացատրություն է տվել: Նա ներկայացրել է նաև իր տեսակետը:
 Ըստ տեղեկությունների` Ա.Համբարյանը հայտնել է, որ ինքը ամուսնության նպատակով մտերմություն է արել ուսանողուհու հետ: Սակայն մի քանի անգամ համացանցում տեսել է, որ նա ինչ-որ տղայի հետ է նամակագրական կապի մեջ, ինչից ելնելով էլ` դասախոսը հրաժարվել է ամուսնանալուց, և ըստ դասախոսի` աղջիկը փորձում է այսկերպ` շանտաժով “տիրանալ” իրեն:
 Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այս պահին նախապատրաստվում են նյութեր, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել: 




Լրահոս