«Նվիրիր գիրք». որքանո՞վ է արդիական այս օրը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Վերջին տարիների տոնը, որը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ է համընկնում, ավանդույթի է վերածվել: Թեև շատ է խոսվում, որ ընթերցանության ժամանակները անցյալում են մնացել, բայց Armlur.am-ի՝ հատկապես երիտասարդ զրուցակիցները նշում էին, որ գիրք արդեն նվեր են ստացել և պատրաստվում են իրենք էլ նվիրել:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա մասին մարդիկ նույնպես տեղյակ են, ու երևանցիները հաճույքով մեծ պոետի ստեղծագործությունների իրենց սիրելի հատվածներն էին արտասանում:

Հաճելի է, որ ընթերցանության հանդեպ սերը դեռևս պահպանվում է, և մնում է հուսալ, որ փետրվարի 19-ը` Գիրք նվիրելու օրը, կնպաստի ընթերցանության հանդեպ սիրո տարածմանը ու անձնական գրադարանների հարստացմանը:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս