
Այսօր` օգոստոսի 14-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արեւմուտքում, Թավրիզ քաղաքի մերձակայքում: Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: