«Մարտունիշին»-ի նախկին աշխատակիցները ցանկանում են դատի տալ տնօրենին. դիմել են նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նամակ՝ «Մարտունիշին» ԲԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներից.

«Հարգելի Նախագահ

Այս բաց նամակը ստիպված ենք գրում Ձեզ, քանի որ մենք դիմել ենք պետական մարմիններին (ՀՀ վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ Ոստիկանապետին, Մարդու Իրավունքների պաշտպանին և ուրիշ…), սակայն ոչ մի քայլ նրանց կողմից չի ձեռնարկվել հանցագործություններն ուսումնասիրելու և համապատասխան քրեական գործ հարցելու ուղղությամբ:

Խոսք այն մասին է, որ «Մարտունիշին» ԲԲԸ-ի այսօրվա տնօրեն Սպարտակ Գորանցյանը կատարել և կատարում է բազմաթիվ քրեածին գործողություններու հանցավոր արարքներ և մնում անպատիժ:

Իրավապահ մարմինները, դատախազությունը ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք կամ գործունյա չեն (որը շատ հավանական է), կամ շահագրգռված են չբացահայտել հանցագործությունները (որը դարձյալ շատ հավանական է): Բացահայտելու բան էլ չկա: Դրանք հավաստի փաստեր են:

Բերենք Ս. Գորանցյանի կատարած հանցագործությունների հիմքում ընկած փաստերից մի քանիսը:

1. Մեզ` նախկին աշխատակիցներիս (հիմա Ընկերությունը աշխատող չունի) համբերության բաժակը լցվեց նրա այն հանցավոր և քրեածին քայլով, որ նա կատարեց այդ Ընկերության հիմնադիր և երկար տարիների կառավարիչ, մեր բոլորիկողմից հարգված, երջանկահիշատակ Խուրշուդյանի որդու` Հրայրի նկատմամբ:
Հրայր Խուրշուդյանին բաժին էր հասել մեկ հատ ավտոտնակ` Ընկերության բաժնեմասերի հիման վրա: Տնօրեն կոչեցյալ Սպարտակը, որը առանց բաժնե-տերերի մասնակցության,իբրժողով է հրավիրել, կեղծ արձանագրությունների հիման վրա իրեն հռչակեց Ընկերության տնօրեն, իրձեռքը գցեց Ընկերության կնիքը (ի դեպ այդ կնիքը ոչ ոք չէր ուզում և այն ձեռք գցեց կիսագրագետ մարդը), Հրայրին չհատկացրեց այդ ավտոտնակը, որը նրան էր վաճառվել Ընկերության ընդհանուր ժողովի և խորհրդի որոշմամբ: Մերժում էր նոտարական գրանցում տալուց և պահանջում 3000 դոլար դրա դիմաց: Հրայրը բնականաբար չէր համաձայնվել այդ հանցավոր գործարքին: Հիմա արդեն մենք փաստացի գիտենք, տեղյակ ենք, որ Սպարտակ Գորանցյանը 7000 դոլարով վաճառել է այդ ավտոտնակը և ամբողջ գումարը վերցրել է իրեն, այսինքն` շորթել է: Վաճառել է մի մարդու (Սամվել Ավագյանին), որի դեմ մենքոչինչչունենք: Փաստորեն Ս. Գորանցյանը իրականացրել է և՛ շորթում, և՛ կաշառք, և յուրացում:

2. Շատ «գործարքներ» է կնքել և ստացել կաշառքի իր բաժինը: Բացի դրանից, մարդկանց օրինական գործարքները ավարտին չի հասցրել և միայն դատարանի միջոցով են հասել արդարության` Ավետիս Սաղաթելյանը, Տաթևիկ Ավետիսյանը, Սաթենիկ Մանուկյանը և ուրիշները: Հարց է առաջանում, թե ինչու՞ մարդիկ պետք է դատարան դիմեն իրենցօրենքով հասնող տարածքները ստանալու համար, թե ինչու՞ սոցիալ-տնտեսականայսքան լարված վիճակում ապրող մարդիկ էլ ավելի լարվեն և մթնոլորտնավելի սրվի, դառնա պայթունավտանգ` մի մարդու մեղքով:

3. Ս. Գորանցյանը չի գրանցել նաև Գ. Դավթյանի օրինական գործարքը, ով այժմ դատի է տվել Գորանցյանին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան): Սակայն ըստ 100 հազար բնակչություն ունեցող Մարտունու տարածաշրջանում շրջանառվող լուրերի, Գորանցյանը հնարավոր և անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր մեթոդները գործի էր դրել ամեն կերպ խոչընդոտելու և մոլորեցնելու դատարանին: Այսուհանդերձ, 2014թ. օգօստոսի 4-ի վճռով դատարանը ճանաչեց Գ.Դավթյանի սեփականության իրավունքը: Ս.Գորանց-յանը վճիռը բողոքեց ՀՀ Վերաքննիչ դատարանում: 2014 թ. նոյեմբերի 28-ի որո-շումով: Վերաքննիչ դատարանը մերժեց Ս.Գորանցյանի Վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանիվճիռը, այսինքն՝ ճանաչեց Գ.Դավթյանի սեփականության իրավունքը: Այ սանգամ էլ Ս.Գորանցյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ բողոքելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս ամենից հետևում է, որ Ս.Գորանցյանի ուղեղը ծանրաբեռնված է մի բանով. ամեն միջոց գօրծի դնել Գ.Դավթյանից տարածք շորթելու: Հնարավոր է: Չէ որ իրավապահ մարմինները խոր քնի մեջ են, իսկ Գո-րանցյանը գիշերն էլ չի քնում՝ գործում է…

4. Չի գրանցել Հակոբ Հակոբյանի (Այվազի Հակոբի) տարածքը իր հսկայական հողատարածքով: Ապօրինի կերպով (դարձյալ իր շահերից ելնելով) այն տվել է մի մասը Ն. Գետաշենի գյուղապետարանին, մի մասն էլ տարբեր մարդկանց: Հակոբը երակը կտրել և մահացել է: Իսկ հիմա, երբ գյուղապետը փոխվել է` շանտաժի միջոցով ետ է ուզում այդ հողակտորը:

5. Ընկերության վարչական շենքի հետևի հողատարածքը վաճառել է 15.000 դոլարով դարձյալ (Ս. Ավագյանին), որի իրավունքը չուներ, այն հասարակական նշանակության է: Նոտարական գրանցումը կատարել է Վարդենիս քաղաքում, որտեղումոչոք այդ մասին չիմանա: Բայց լուրը արագ տարածվել է:

6. Այդ հողատարածքի հետ ապօրինի կերպով վաճառել է նաև Բաղդասար Օսեյանի սեփականությունը հանդիսացող հողակտորի մի մասը:

7. Ճանապարհի տարածքը (Բ. Օսենյանի հողատարածքի կողքով անցնող և վերոնշյալ շենքի հետևի մասում գտնվող) նույնպես վաճառել է (հրդեհի դեպքում հրշեջ մեքենաները չեն կարողանա մոտենալ շենքի երկարությամբ մինչև վերջը):

8. Վերջերս Ընկերության սեփականություն հանդիսացող վարչական շենքի 2-րդ հարկի մեկ սենյակը դարձյալ ապօրինի վաճառեց Մելիք Հարությունյանին և գումարը յուրացրեց:

9. Ոգևորվելով այս ամենով, որ իր ձեռքը բռնող չկա և արդեն հանցավոր ճանապարհով խոշոր չափի գումարներ ունի, հանդգնեց ավելի առաջ գնալ: Օրերս (հոկտեմբերին) Ն.Գետաշենում համայնքի ղեկավարի ընտրություններում էլ իր` վերևում թվարկաված քրեածին «փորձը» գործի էր դրել գյուղապետ դառնալու համար: Մյուս թեկնածուի, նրա կուսակտության (ՀՀԿ-ից է) հասցեին անբարո խոսքեր է տարածել, ընտրական ձայներ գնել, կաշառք բաժանել, ահաբեկել և շանտաժի` ենթարկել մրցակից թեկնածուին, որ գործող գյուղապետն է, պահանջել է մեծ տարածք` իր թեկնածությունը հանելու դիմաց և այլն, և այլն: Պատկերացրեք այդ մարդը գյուղապետի դերում (ծիծաղենք, թե լացենք)…
Առայժմ բավարարվենք այսքանով: Փաստերը շա՜տ-շա՜տ են:

Հարգելի պարոն Նախագահ

Մենք լավ պատկերացնում ենք, որ Ձեր ժամանակը շատ սուղ է մեր այս Բաց նամակի համար, սակայն նաև լավ գիտենք, որ Դուք լինելով պետականությանը նվիրված անձնավորություն և մեր երկրի առաջին դեմքը` Ձեզ պետք է մտահոգի այս իրավիճակը, որը բազմաթիվ է մեր երկրում և լուծում չի ստանում, իսկ ժողովուրդը դա տեսնում ու հիասթափվում է: Խնդրում ենք Ձեզ` հանձնարարել համապա-տասխան ծառայություններին ստուգելու փաստերը և գործ հարուցել Ս. Գորանցյանի քրեածին գործողությունների նկատմամբ, իսկ գործող օրենքների համաձայն Ընկերությունը ներկայացնել լուծարման, ինչպես վաղուց լուծարվել են նման ընկերու¬թյուններ մեր երկրում, քանի որ Ընկերությունից էլ ոչինչ չի մնացել, մնացել են միայն Գորանցյանն ու կնիքը, իսկ պետության ու հասարակությանը, մարդկանց հասցրած նյութական և բարոյական վնասը շատ մեծ է, շա՜տ մեծ:

Բազում քրեածին հանցագործություններ կատարած Ս. Գորանցյանը մեր տեղե-կությունների համաձայն լքել է երկիրը` խուսափելու համար պատասխանա¬տվու-թյունից: Այդ մասին մենք տեղյակ պահեցինք Գլխավոր դատախազ Գ.Կոստան¬յանին: Բայց ավա՜ղ…ինչպես միշտ: Գուցե պատրաստվում են վերադա՞րձը դիմավորեն «Զվարթնոցում»: Այդուհանդերձ, Ս.Գորանցյանը պետք է պատասխան տա իր կատարած հանցանքների համար:

Հարգելի Նախագահ,

Մենք դեռ հավատում ենք Ձեր երդումներին ու խոստումներին, որ երկու անգամ արտաբերել եք այդ պաշտոնը ստանձնելու պահին ՝դիմելով հայ ժողովրդին, որի մի մասնիկն էլ մենք ենք: Ցույց տվեք Ձեր խոստումների ուժը, դրանց իրական աժեքը:
Մեզ և մեր ժողովրդին խնդրում ենք էլ հուսախաբ չանել: Հոգնել ենք: Հանցա¬գոր-ծությունները, կոռուպցիան խեղդում են մեզ, մեր ժողովրդին, մեր Հանրա¬պե-տությունը: Մի անգամ գոնե վճռական եղեք: Մի ստիպեք, որ մենք էլ արտա-գաղտենք…
Սպասում ենք…

«Մարտունիշին» ԲԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ

Հ. Գ. Բաց նամակը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Ս.Գորանցյանը խաբեությամբ և կոպտորեն խախտելով ՀՀ օրենքները, վաճառել է Գ.Դավթ֊յանի տարածքը ուրիշի, իսկ վերջինս էլ՝ մեկ այլ քաղաքացու: Մի կողմից բողոքել է Վճռաբեկ դա֊տարան, մյուս կողմից անմիջապես տարածքը վաճառել է: Դատական գործնթացում գտնվող գույ֊քը կեղծ վաճառք է ձևակերպել կրկնակի անգամ: Սա է օրենքի երկիր Հայաստանի այսօրվա վիճակը»:

Безымянный




Լրահոս