Պակյաոյին և Մեյվեյզերին կծեծեի մեկ ձեռքով. Ֆյուրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBC չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդ Թայսոն Ֆյուրին խոստովանել է, որ իր համար հետաքրքիր չէ Մեննի Պակյաոյի և և Ֆլոյդ Մեյվեյզերի միջև հնարավոր մենամարտը, որի մասին խոսակցությունները վերջին շրջանում ավելի շատ էին շրջանառվում: Նշենք, որ երկու բռնցքամարտիկների միջև մենամարտը պետք է կայանա մայիսի 2-ին, սակայն պայմանագիրը դեռևս ստորագրված չէ:

«Ինձ այնքան էլ հետաքրքիր չէ այդ մենամարտը, քանի որ այն ուշացել է 5 տարով: Անկեղծ ասած, այդ քաշային կարգի ոչ մի մենամարտ էլ ինձ հետաքրքիր չէ:  Շատերը նրանց անվանում են աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներ, սակայն ես նրանց կծեծեի մեկ ձեռքով», – նշել է նա:




Լրահոս