Դատախազությունը կոմունալ վճարների վրա ծախսել է 153 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար: Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն 348 հազար դրամ է:

Իսկ ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումների երկու պարտավորագրերով դատախազությունը «ԱրմենՏել» ընկերությանը պետք է վճարի ավելի քան 58 միլիոն դրամ գումար: Ի դեպ, ՀՀ դատախազությունն իր ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար 3 միլիոն 283 հազար դրամ կվճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշված գումարով պետք է ապահովագրվեն դատախազության թվով 92 ծառայողական ավտոմեքենաները:




Լրահոս